ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Հիսուսի կնոջ Ավետարանը հայտարարվել է կեղծիք

Հիսուսի կնոջ Ավետարանը հայտարարվել է կեղծիք
09.11.2012 | 02:03

Գիտնականները շարունակում են վիճել խորհրդավոր պապիրուսի հինավուրց տեքստի շուրջ, որը լրատվամիջոցներն անվանել են «Հիսուսի կնոջ Ավետարան»: Վատիկանն արդեն գտածոն հայտարարել է կեղծիք, բայց վաղքրիստոնեական գրականության մասնագետները չեն շտապում եզրակացություններ անել` գրում է LiveScience.
Հնարավոր հայտնագործության մասին սեպտեմբերի 17-ին հաղորդել է պրոֆեսոր Կարեն Կինգը` ելույթ ունենալով Հռոմում, ղպտիական հետազոտությունների 10-րդ միջազգային համաժողովում: Նա ասել է, որ իր ձեռքն է անցել վատ պահպանված պապիրուս` վաղքրիստոնեական շարադրանքով: Կինգը առանձնապես հետաքրքիր ոչինչ չի գտել` բացառությամբ մի արտահայտության` «Հիսուսն ասաց նրանց` իմ կինը»: Հնարավոր է` խոսքը Մարիամ Մագթաղինեցու մասին է:
Լուրջ փաստարկներ կան, որ գտածոն իսկապես կեղծիք է, ընդորում, բավականաչափ անվարժ ձեռքով արված: Նախ` գիտակներին դուր չի եղել գրագրի ձեռագիրը: Նրանց կարծիքով` 4-րդ դարում (պապիրուսը հենց չորրորդ դար է թվագրվում) այդպես չէին գրում, ձեռագիրն ավելի շատ հիշեցնում է ժամանակակից ձեռագիր: Բացի այդ` ղպտիերենի իմացությունը նույնպես կասկածելի է: Վերջապես «հարկավոր» բառերը տեքստում չափազանց նկատելի են, կարծես գրված են միտումնավոր:
Այլ մասնագետների կարծիքով` հեղինակի ղպտիերենը այդքան էլ վատը չէ, նա օգտագործել է բառի հազվագյուտ ձև, որը հազիվ թե հայտնի լիներ ժամանակակից կեղծարարներին: Իհարկե, կեղծիքը կարող էր լինել պրոֆեսիոնալի ձեռքի գործ, բայց ինչպես նկատել է գիտնականներից մեկը, «աշխարհում այդքան էլ շատ չեն պապիրուսագետները» (հինավուրց պապիրուսների մասնագետները բավականաչափ հազվադեպ են պատմաբանների մեջ, մասնագիտության իմացությունը բազմամյա նախապատրաստություն է պահանջում):
«Հիսուսի կնոջ Ավետարանի» ճակատագիրը կորոշեն Հարվարդի համալսարանում, որտեղ մանրազնին կուսումնասիրվի և բուն պապիրուսը, որի վրա գրված է տեքստը, և թանաքը: Գիտակները նշում են, որ կեղծարարը հին պապիրոսը պարզապես կարող էր գնել, բայց թանաքը կեղծել գործնականում անհնար է:
Քրիստոնեական կաթոլիկ և ուղղափառ ավանդույթի համաձայն` Հիսուսը կին չի ունեցել, Մարիամ Մագթաղինեցին եղել է նրա աշակերտը, հետագայում սրբացվել է: Այնուամենայնիվ, վաղքրիստոնեական գրականության մեջ կան հիշատակումներ, որ իրականում նա Հիսուսի կինն էր (այս առումով` գտածոն եզակի չէ): Ավելին` միջնադարյան հերետիկոսական ավանդույթը նշում է, որ Մարիամը նրա համար ծնել էր որդի, ով դարձավ առասպելական Սրբազան Գրաալի պահապանների տոհմապետը:
Մեր ժամանակներում Մարիամ Մագթաղինեցու կերպարը հաճախ է օգտագործվում Հիսուսի կյանքին վերաբերող ստեղծագործություններում: Առավել հաճախ հիմք է ընդունվում ոչ պաշտոնական վարկածը` օրինակ, 2003 թ. «Դա Վինչիի ծածկագիրը» ֆիլմը, որը «Հիսուսի կնոջ Ավետարանի» իսկությունը վիճարկողները օգտագործում են իբրև փաստարկ` նրանց կարծիքով, կեղծիքը կարող էր կատարվել ֆիլմը էկրան բարձրանալուց հետո, որպեսզի շահավետ գնով վաճառվի:

Դիտվել է՝ 3969

Մեկնաբանություններ